ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվելու է Ֆինանսական և ձեռնարկատիրական կրթություն
Հայաստանի հանրակրթական դպրոցներում Ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությունը կներդրվի 2018 թվականից: Կենտրոնական բանկում «Իմ ֆինանսների ամիս» 2017 ծրագրի մեկնակին հայտարարեց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:
Նրա խոսքով, 2014 թվականին, երբ հաստատվեց ֆինանսական կրթման ռազմավակարան ազգային ծրագիրը. թիրախայի խումբը դպրոցականներն էին. «Ինչո՞ւ դպրոցից: Որովհետև դպրոցում ձևավորում ենք անձ, քաղաքացի և, կարծում ենք, որ ֆինանսապես գրագետ քաղաքացին, անկախ իր ընտրած մասնագիտությունից, շատ ավելի մրցունակ է, ամուր, գրագետ է իր կայացրած որոշումների, վարքագծի մեջ, իր ֆինանսների նկատմամբ»:
Ս. Մակարյանն ասաց, որ աշխարհում ֆինանսական կրթությունը դպրոցներում իրականացնելու երկու ձև կա` որպես առանձին առարկա և որպես ինտեգրված առարկա: Հայաստանը ընտրել է երկրորդ տարբերակը, քանի որ ուսումնական պլանը, առհասարակ ուսումնական ծրագրերը շատ ծանրաբեռնված են այստեղ:
«2016 թվականին, երբ ձևավորվեց նոր կառավարություն, այն իր գերակա խնդիրների մեջ վերցրեց ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությունը դպրոցում, և մենք փոքր-ինչ վերանայեցինք մեր մշակումները և ներառեցինք ձեռնարկատիրական բաղադրիչը»,-նշեց նա և հավելեց, որ կա 7 թեմա, որը 2-12-րդ դասարաններում համամասնորեն, տարիքային խմբերին համապատասխան երեխաներին կսովորեցնի, թե ինչ է փողը, ինչպես վարվել իրենց փողի հետ և առհասարակ ինչպես ֆինանսապես գրագետ քաղաքացի մեծանալ:
Ս. Մակյանը նշեց, որ արդեն իսկ մշակված ծրագիրը քննարկվել է միջազգային փորձագետների հետ:
«Մշակված պրոֆորմաների հիման վրա ներկայումս կա առարկայական ծրագրերի և չափորոշիչների նախագծեր: Այսինքն՝ մենք ունենք «Տեխնոլոգիա», «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների այն բաժինը, որը ներառում է ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության տարրեր»,- ասաց նա՝ հավելելով, որ դրվելու է ծրագիրը հանրային քննարկման:
ԿԳ ներկայացուցիչը նշեց, որ նած ուսուցիչների վերապատրաստում է լինելու,իսկ սեպտեմբերին որոշակի դպրոցներում փորձնական ծրագիր են ունենալու:
«Սեպտեմբեր-հոկտեմբերին դասալսումների միջոցով կունենանք որոշակի ադյունքներ, կփորձենք շտկել մեր բացթողումները, զուգահեռ անել վերապատրաստումները և արդեն 2018 թվականին կունենաք ներդրված Ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությունը հանրակրթական դպրոցներում», -ասաց Ս. Մակարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները