Մեր բանակի առկայությունը պարտավորեցնում է այլ համակարգերին ևս բարձրանալ. Արմեն Մուրադյան
«Մենք միանշանակ տարածաշրջանում ունենք մրցունակ և մարտական պատրաստվածության բարձր մակարդակով բանակ: Մեր բանակի առկայությունը պարտավորեցնում է այլ համակարգերին ևս բարձրանալ, որպեսզի կարողանանք համեմատականներ անցկացնել բանակ-ազգ-կրթական բաղադրիչների միջև»,-այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի՝ «Ռազմական կրթության հեռանկարները» խորագրով նիստի ժամանակ ասաց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«90-ականների հետո արժեհամակարգի փոփոխության հետևանքով մենք երկարատև քննադատեցինք և որոշակի քննադատություններ ևս պահպանում ենք այսօր կրթական համակարգի հանդեպ, բայց պիտի չմոռանանք, որ ապրիլյան պատերազմի օրերին նահատակված տղաներն այդ համակարգում դաստիարակված տղաներ էին: Եվ դա ոչ միայն գենետիկորեն պայմանավորված հայրենասիրություն էր, ոչ միայն ընտանեկան դաստիարակություն էր, այլ մեր դպրոցների, ուսուցիչների մեծ աշխատանքն էր»,-ասաց Մուրադյանը:
Անդրադառնալով ռազմաբժշկական կրթությանը՝ նա նշեց, ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը թույլ է տալիս դիմելիություն ապահովել ոչ միայն Հայաստանի ռազմական բժիշկների, այլև Իրանի, Իրաքի, Մալազիայի, Ինդոնեզիայի:
«Մրցունակ լինելով կրթական համակարգում, կկարողանանք հանդես գալ ապագա սերնդի առջև հայրենասիրությամբ: Լավագույն օրինակը սեփական օրինակն է, եթե բժիշկը խոսում է բժշկելուց, բայց ուսանողը նրան չի տեսնում, չի տեսնում նրա բժշեկու ամբողջ ունակությունը, նվիրվածությունը հիվանդին, մենք երբեք բժիշկ չենք ստանա»,-հավելեց ռեկտորը:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳ նախարարի առաջարկը՝ ռազմագիտության դասավանդման վերաբերյալ
- «Ազգ-բանակը» մեր գոյության իրավունքը պաշտպանելու հայեցակարգ է. Արմեն Ռուստամյան
- Ավելի բարձր մասնագիտություն, քան սպայինն է, չկա. Լևոն Մկրտչյան
- Վիգեն Սարգսյանը հանրային քննարկման ներկայացրեց առաջնագծում զինծառայության «Ես եմ» ծրագիրը
- «Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո շրջանառության մեջ դրվեց երկու նոր նախագիծ՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ»
- ՀՀ նախագահ. Հանձնարարել եմ, անհապաղ քայլեր ձեռնարկել զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար
- Մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան