Լևոն Արոնյանը գլխավորեց GRENKE Chess Classic-ը
Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում ընթանում է GRENKE Chess Classic շախմատային միջազգային մրցաշարը (շրջանաձև մրցակարգ, 8 մասնակից):
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, չորրորդ տուրում Լևոն Արոնյանը հաղթել է Մատիաս Բլյուբաումին` տոնելով երկրորդ անընդմեջ հաղթանակը:
Չորրորդ տուրի արդյունքները. Բլյուբաում- Արոնյան` 0:1, Վաշյե-Լագրավ-Հոու Յիֆան` 1:0, Կարլսեն-Կարուանա, Նայդիչ-Մայեր` ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը չորրորդ տուրից հետո. 1. Արոնյան` 3 միավոր, 2-4. Կարուանա, Նայդիչ, Հոու Յիֆան` 2.5-ական, 5-6. Վաշյե-Լագրավ, Կարլսեն` 2-ական, 7. Մայեր` 1, 8. Բլյուբաում` 0.5 միավոր: