ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել ապահովագրական պրոդուկտներ՝ շահավետ պայմաններով
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանալով Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերությունների գործակալ առաջարկում է հաճախորդներին շահավետ ապահովագրական պրոդուկտներ, որոնք հաճախորդները կարող են ձեռք բերել անմիջապես ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ առանց ապահովագրկան ընկերությունների գրասենյակներ այցելելու անհրաժեշտության: Անբարենպաստ իրադարձությունների ի հայտ գալու դեպքում ապահովագրական պրոդուկտները հնարավորություն են ընձեռում և թույլ են տալիս հաճախորդներին զգալ ավելի ապահով և պաշտպանված: Այս մասին հայտնում են բանկի հանրային կապերի ծառայությունից։
Բանկն որպես գործակալ առաջարկում է ապահովագրական պրոդուկտների հետևյալ տեսակները.
• Անշարժ գույքի ապահովագրություն
• Դժբախտ պատահարներից ապահովագրություն ընդլայնված փաթեթով
• «Ընտանիքի» դժբախտ պատահարներից ապահովագրություն
• Առողջության ապահովագրություն
• ԱՊՊԱ (Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն)
• ԱՊԿԱ (ընդյալնված ԱՊՊԱ) հաճախորդի համար ավելի մեծ ապահովագրական ծածկույթով ապահովագրություն)
Ապահովագրական վկայագրի ձեռք բերման համար հաճախորդներին անհրաժեշտ է ընդամենը այցելել Բանկի 65 մասնաճյուղերից ցանկացածը, տեղում ձեռք բերել ապահովագրական վկայագիր վճարելով ծառայության դիմաց:
Ապահովագրական պոլիսների ձևակերպման պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Բանկի մասնաճյուղեր, այցելել www.vtb.am կայքը կամ զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին