Հայաստանի սամբիստները Եվրոպայի առաջնությունում մեկնարկեցին նվաճած հինգ մեդալով
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: ՀԱՕԿ պաշտոնական էջի հաղորդմամբ, մրցման առաջին օրը հայ սամբիստները նվաճել են հինգ մեդալ:
Բորիս Շատվերյանը (75 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ), հաղթելով բոլոր գոտեմարտերը, դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Նարեկ Դալլաքյանն (60 կգ, Մ 18) արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վարսիկ Գրիգորյանը (52 կգ, Մ 18 ), Ֆելիքս Դանիելյանը (48 կգ, Մ 20), Վահագն Չալյանը (82 կգ, Մ 20) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 19 մարզիկ: Առաջնությունը կշարունակվի մինչև ապրիլի 21-ը: