Վ. Հարությունյան. Ի շնորհիվ սպայի, հասարակության մոտիվացիայի, կարողանում ենք ապահովել մեր անվտանգությունը
«Այն սպառնալիքները, որ այսօր Հայաստան են գալիս Ադրբեջանից, Թուրքիայից, ազգ-բանակ հայեցակարգն ուղղակի անհրաժեշտություն է»,- Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի «Ազգ-բանակ. անվտանգության բանաձև» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով, այսօր Հայաստանը Ադրբեջանի հետ գտնվում է պատերազմական իրավիճակում. կա զինադադարի պայմանագիր, բայց չկա խաղաղության պայմանագիր, իսկ Թուրքիայի հետ գտնվում է անմիջական ռազմական սպառնալիքի վիճակում. Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, Թուրքիան շրջափակել է Հայաստանը, ինչը, ըստ միջազգային իրավունքի, պատերազմական էլեմենտ է:
Վ. Հարությունյանն ասաց, որ իրավիճակը դեպի լավը փոխվելու հույս չկա, քանի որ այս տարածաշրաջանում հակամարատությանը մասնակցում են բոլոր գերտերությունները՝ Եվրոպա, ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, այստեղ է գտնվում երկրագնդի այն զգայուն մասը, որտեղից կարող են սկսվել բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում դարերի ընթացքում:
«Դրա համար պետք է զգոն լինենք: Այս հայեցակարգը պետք է լուծի մեր պետության ռազմական անվտանգության ապահովման հարցը, իսկ պետության անվտանգության ապահովման հարցը ապահովում է ողջ պետությունն իր բոլոր ոլորտներով՝ տնտեսություն, մշակույթ, կրթություն»,- ասաց նախկին նախարարը:
Նրա խոսքով, Հայաստանն ունենալով քիչ ռեսուրսներ՝ ի շնորհիվ սպայի, հասարակության մոտիվացիայի, կարողանում է ապահովել իր անվտանգությունը, բայց հիմա գալիս է նոր փուլ, պետք է վերանայել օրենքները, ռազամավարությունը, ծրագրերը:
Վ. Հարությունյանը նաև նշեց, որ անվտանգությունն ապահովելու հիմքը պետք է դնել զինվորի, սպայի վրա: Նա ասաց, որ այսօր համաժողովի ժամանակ ներկայացված «Պատիվ ունեմ» ծրագիրը, որի նպատակն է համալրել տակտիկական օղակի սպայական կազմը, լրջագույն ծրագիր է, կբարձրացնի բանակի մարտունակությունը, կնվազեցնի այն միջադեպերը, որոնք տեղի են ունենում:
«Պետք է բարձրացնենք սպայի կարգավիճակը, լինի մեր հասարակության կողմից հարգված, ընդունված, զբաղեցնի իր համապատասխան տեղը»,- նշեց Վ.Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳ նախարարի առաջարկը՝ ռազմագիտության դասավանդման վերաբերյալ
- «Ազգ-բանակը» մեր գոյության իրավունքը պաշտպանելու հայեցակարգ է. Արմեն Ռուստամյան
- Ավելի բարձր մասնագիտություն, քան սպայինն է, չկա. Լևոն Մկրտչյան
- Վիգեն Սարգսյանը հանրային քննարկման ներկայացրեց առաջնագծում զինծառայության «Ես եմ» ծրագիրը
- «Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո շրջանառության մեջ դրվեց երկու նոր նախագիծ՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ»
- ՀՀ նախագահ. Հանձնարարել եմ, անհապաղ քայլեր ձեռնարկել զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար
- ՀՀ նախագահ. Անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ ու լուծումներ
- Սերժ Սարգսյան. Մեզ պետք են լիարժեք մարդիկ, երկրի տերեր
- Մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը
- Բագրատ Սրբազան. Մեր զինվորները ոչ թե հայրենասեր են, այլ հայրենատեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին