Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակը
Forbes հանդեսը հրապարակել է 2017թ.-ի Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցուցակը: 200 ամենահարուստ ռուսաստանցիների ընդհանուր կարողությունը մեկ տարում աճել է 100 միլիարդ դոլարով և կազմել 460 միլիարդ դոլար:
Ըստ Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ բիզնեսմեն է ճանաչվել «Նովատեկ» ընկերության նախագահ Լեոնիդ Միխելսոնը: Նրա կարողությունը 2017 թվականի դրությամբ գնահատվել է 18.4 մլրդ դոլար: Նշենք, որ ընկերությունը զբաղվում է գազային բիզնեսով:
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Սևերստալ»-ի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը, որի կարողությունը գնահատվել է 17.5 մլրդ դոլար:
Մորդաշովին հաջորդում է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի (ՆԼՄԿ) սեփականատեր Վլադիմիր Լիսինը՝ 16.1 մլրդ դոլար կարողությամբ:
Չորրորդ տեղում Գենադի Տիմչենկոն է (Նովատեկ, Սիբուր,)՝ 16 մլրդ դոլարով, հինգերորդում՝ Ալիշեր Ուսմանովը (USM Holdings, մետալուրգիա, հեռահաղորդակցություններ), որի կարողությունը հասնում է 15.2 մլրդ դոլար:
Վեցրորդ հորիզոնականում հայտնվել է ԼՈւԿՕՅԼ-ի համասեփականատեր Վագիթ Ալեքպերովը (14.5 մլրդ դոլար), նրան հաջորդում է Միխայիլ Ֆրիդմանը՝ 14.4 մլրդ դոլար կարողությամբ («LetterOne Holdings», «Ալֆա գրուպ»), Վլադիմիր Պոտանին՝ 14.3 մլրդ դոլարով («Ինտերրոս», «Նորիլսկի նիկել»), Անդրեյ Մելնիչենկոն` 13.2 միլիարդ դոլար («Եվրոխիմ»): Տասնյակը եզրափակում է Վիկտոր Վեկսելբերգը՝ 12.4 մլրդ դոլար կարողությամբ («Ռուսալ»):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում