Forbes. Ովքե՞ր են Ռուսաստանի ամենահարուստ հայերը
Forbes պարբերականը հրապարակել է 2017 թվականի Ռուսաստանի ամենահարուստ 200 գործարարների ցուցակը: Այս անգամ ևս վարկանշային ցուցակում ընդգրկվել են հայկական ծագում ունեցող 7 գործարար:
Ըստ Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ հայը շարունակում է մնալ «Մագնիտ» առևտրային ցանցի սեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Նրա կարողությունը գնահատվել է 6.8 միլիարդ դոլար: Գալիցկինը զբաղեցրել է վարկանիշային ցուցակի 18-րդ հորիզոնականը։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը՝ 3.4 մլրդ դոլար կարողությամբ: 2016 թվականի համեմատ նրա կարողությունն աճել է 300 մլն դոլարով: Նշենք, որ նախորդ տարի Սամվել Կարապետյանը Forbes վարկանշային ցուցակում զբաղեցնում էր 28-րդ հորիզոնականը:
Վարկանիշային ցուցակի 48-րդ հորիզոնականում «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության սեփականատեր Դանիլ Խաչատուրովն է՝ 2 մլրդ դոլար կարողությամբ: 2016թ-ի համեմատ կարողությունն աճել է 600 մլն դոլարով:
99-րդ տեղում ֆինանսիստ Ռուբեն Վարդանյանն է՝ 950 մլն դոլար կարողությամբ: Նրա կարողությունն անցյալ տարվա համեմատ չի փոխվել, սակայն 2016թ-ին Ռուբեն Վարդանյանը վարկանիշային ցուցակում զբացեղնում էր 81-րդ հորիզոնականը:
Հաջորդը ներդրումներով զբաղվող Ալբերտ Ավդոլյանն է՝ 800 մլն դոլար: Նախորդ տարվա համեմատ Ավդոլյանի կարողությանն աճել է 50 մլն դոլարով: Նա զբաղեցնում է վարկանիշային ցուցակի 123-րդ հորիզոնականը:
146 և 147-րդ հորիզոնականներում հայտնվել են Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները: «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության սեփականատերերի կարողությունները չեն փոփոխվել և կազմել են 700-ական մլն դոլար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան