Վիգեն Սարգսյան. «Ազգ-բանակ»-ը հասարակության ինքնակազմակերպման ձև է
«Չեմ կարծում, որ ագզ-բանակը ժամանակի հետ կապված կոնցեպտ է, չեմ կարծում, որ ղարաբաղյան հակամարտության հետ կապված հայեցակարգ է: Հասարակության ինքնակազմակերպման ձև է»,- Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին «Ազգ-բանակ. անվտանգության բանաձև» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, Հայաստանի պարագայում, երբ բավականին խորն արմատներ ունեցող հասարակություն է, որը դարեր շարունակ չի ունեցել պետականություն, ուղղակի փրկօղակ է դեպի պետություն և պետականություն՝ նոր մոտեցումներ, դիրքորոշում ձևավորելու առումով:
«Մենք ունենք իրականություն, եթե չանվանենք էլ ազգ-բանակ, միևնույնն է՝ ազգ-բանակ ենք, երբ որ ամեն 40-րդ քաղաքացին զինծառայող է, աշխատունակ ամեն 5-6 –րդ տղամարդը: Շատ մեծ թիվ է»,- հավելեց նախարարը:
Վ. Սարգսյանն ասաց, որ բանակը պատրաստ է այս գաղափարին, ավելին՝ բանակին այդ գաղափարի լիարժեք իրագործումը չափազանց կարևոր է: Նախարարի խոսքով, այսօր շատ կարևոր է բանակի նկատմամբ ունեցած սերը վերածել հարգանքի, որի միակ ճանապարհը խորը վստահությունն է:
«Սիրո զգացումը շատ կարևոր է: Լավ է, որ ողջ հասարակությունը մեծարում է սահմանին կանգնած զինվորին: Բայց հանրային դիսկուրսի մեջ բացակայում է սպան, հրամանատարը: Այնպիսի տպավորություն է, որ 18-20 տարեկան տղան ոչ թե ի շնորհիվ, այլ ի հակառակ բանակի, ողջ կառույցի կարողացել է իր սխրանքով կանգնեցնել հակառակորդին, փոխել վիճակը: Այն, որ մեր զինվորն անկախության սերնդի բացառիկ դրսևորում է, զորակոչվում է բանակ բացարձակ նոր ախարհընկալմամբ, անվիճելի է, բայց անվիճելի է նաև մի բան՝ ամենալավ զինվորը, լցված հայրենասիրությամբ, ոգևորությամբ, եթե չստանա համապատասխան կրթության, պատրաստություն, չունենա համապատասխան կազմակերպվածություն իր զորմաասում, որը սպայի ուսերին է, երբեք չի կարող արդյունավետ լինել»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեր բանակի առկայությունը պարտավորեցնում է այլ համակարգերին ևս բարձրանալ. Արմեն Մուրադյան
- Վ. Հարությունյան. Ի շնորհիվ սպայի, հասարակության մոտիվացիայի, կարողանում ենք ապահովել մեր անվտանգությունը
- ԿԳ նախարարի առաջարկը՝ ռազմագիտության դասավանդման վերաբերյալ
- «Ազգ-բանակը» մեր գոյության իրավունքը պաշտպանելու հայեցակարգ է. Արմեն Ռուստամյան
- Ավելի բարձր մասնագիտություն, քան սպայինն է, չկա. Լևոն Մկրտչյան
- Վիգեն Սարգսյանը հանրային քննարկման ներկայացրեց առաջնագծում զինծառայության «Ես եմ» ծրագիրը
- «Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո շրջանառության մեջ դրվեց երկու նոր նախագիծ՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ»
- ՀՀ նախագահ. Հանձնարարել եմ, անհապաղ քայլեր ձեռնարկել զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար
- ՀՀ նախագահ. Անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ ու լուծումներ
- Սերժ Սարգսյան. Մեզ պետք են լիարժեք մարդիկ, երկրի տերեր
- Մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը
- Բագրատ Սրբազան. Մեր զինվորները ոչ թե հայրենասեր են, այլ հայրենատեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան