Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է արշավ` «Մաքուր Հայաստան» ծրագրի հետ կապված
Համաձայն ապրիլի 20-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ վարչապետի հանձնարարականի` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է արշավ, որի նպատակն է ՀՀ քաղաքացուն դարձնել ակտիվ մասնակից «Մաքուր Հայաստան» ծրագրին։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեից հայտնում են, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է նկարահանել զբոսաշրջային գրավչություն հանդիսացող վայրում աղբաշատ հատվածը, ուղարկել լուսանկարը զբոսաշրջության պետական կոմիտեի ֆեյսբուքյան էջին՝ նշելով մարզը, քաղաքը, համայնքը և նկարահանման օրը։
Աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարող եք օգտագործել #CleanArmenia հաշթեգը: Արդյունքները կներկայացվեն առցանց, բաց հարթակում։
Աղբյուրը նշում է՝միասին մենք կարող ենք Հայաստանի զբոսաշրջային գրավչության վայրերն էլ ավելի գարվիչ դարձնել մեր երկիր այցելած զբոսաշրջիկի համար։
Եվ որպես հակադրություն՝ ներկայացնենք լուսանկարներ մաքուր Հայաստանից.երբ մարդը, բնությունն ու շրջակա միջավայրը ներդաշնակ են ու լրացնում են միմյանց։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն աղբի կառավարման բնագավառում հետքայլ է կատարում դեպի 19-րդ դար. բնապահպան
- Ոստիկանություն. «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում օրինազանցները կենթարկվեն պատասխանատվության
- Վիճակն ուղղակի ողբերգական է. վարչապետը՝ աղբահավաքության մասին
- «Մաքուր Հայաստան» ծրագրով գույքագրվել ու անձնագրավորվել են շուրջ 2300 աղբանոց
- Մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին