Ես դեռևս որևէ հիմք չունեմ քաղաքական տեսք տալու այս հարցին. Սամվել Բաբայանի փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանի բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը։ Այսօր բողոքի քննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ս. Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:
Հիշեցնենք, որ փաստաբանը դիմել էր Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Ս. Բաբայանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու մասին Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Նա նշեց, որ դատարանում ելույթ է ունեցել Սամվել Բաբայանը, ով ասել է, որ «ումից կամ ինչից պետք է փախնի, ինչ է արել, որ փախնի, ոչ մի նման արարք չի կատարել, ոչնչով մեղավոր չէ», իր նկատմամբ կալանավորումն անհիմն է, խնդրել է կայացնել արդարացի որոշում՝ վերացվի կալանավորման որոշումը, քաղաքական հայտարարություն չի արել:
«Դատախազը, քննիչն էլ առարկեցին այն հիմքով, որ գտնում են առաջին ատյանի դատարանի որոշումը օրինական է և հիմնավոր»,- ասաց Ա. Քալաշյանը:
Նա տեղեկացրեց, որ այս ընթացքում Սամվել Բաբայանի նկատմամբ մեկ քննչական գործողություն է կատարվել, նրա դեմ ցուցմունք չկա:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե դուք այսօր շարունակո՞ւմ եք պնդել ձեր մոտեցումը, որ Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ չէ, փաստաբանն ասաց. «Նորից եմ պնդում, ես՝ որպես փաստաբան, այս հարցին նայում եմ զուտ քրեաիրավական հարթության մեջ: Ես դեռևս որևէ հիմք չունեմ քաղաքական տեսք տալու այս հարցին»:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայանը ցանկացել է մասնակցել դատական նիստին. փաստաբան
- Սամվել Բաբայանը կալանավորվել է
- Քաղաքական որևէ շահարկումն այստեղ անթույլատրելի է. Շարմազանովը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին
- ԱԱԾ. «Իգլա»-ի գործով կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ
- Սամվել Բաբայանը, ինչում որ կասկածվում է, անհիմն է համարում. փաստաբան
- Սամվել Բաբայանի ձերբակալությունն աղերսներ չունի ՕՐՕ-ի հետ. Խ. Հարությունյան
- ՕՐՕ-ն կոչ է անում դիտորդական առաքելություններին «Ս. Բաբայանի հետ կապված գործով»
- ԱԱԾ-ն հաստատեց. Սամվել Բաբայանը ձերբակալված է
- ԱԱԾ-ն լռում է, Բաբայանն անհասանելի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան