ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքի ձախողման մասին
Իրանի հետ միջուկային գործարքը ձախողվել է, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
2015 թվականի հուլիսին Թեհրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» պայմանավորվել էին իրանական ատոմի խնդրի կարգավորման շուրջ։ Այն ժամանակ կողմերը գործողությունների պլան էին ընդունել, որի կատարումն Իրանի վրայից հանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից կիրառվող պատժամիջոցները։
Պետքարտուղարը նաև կոչ է արել արձագանքել Թեհրանից եկող սպառնալիքներին։ Նրա խոսքով, Իրանի նկատմամբ «ռազմավարական համբերության» քաղաքականությունն անհաջող է եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան