ՀՀ նախագահ. Անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ ու լուծումներ
«Երկար տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա համակարգային մի հարց, որը հնարավոր լինի լուծել առանձին վերցրած ոլորտի շրջանակում: Արդի հասարակության պայմաններում այդպիսի հարցերը շաղկապված են, ուստի անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ ու լուծումներ: Այդպիսին են նաև հայրենասիրական խնդիրների լուծումները»: Այսօր ելույթ ունենալով «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին՝ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ամենալավ հայրենասիրական դաստիարակությունը օրինակն է: Պաշտպանության նախարարի առաջարկած ազգ-բանակ հայեցակարգն ուղղված է անվտանգության ոլորտում պահանջատեր քաղաքացու դաստիարակմանը մեր հասարակության մեջ: Այսօրվա համաժողովն էլ մի միջոց է ՝ ավելի ամրացնելու մեր հասարակության, հատկապես երիտասարդության կապը զինված ուժերի հետ»,-ասաց երկրի ղեկավարը:
Շարունակելով խոսքը, Սերժ Սարգսյանն ասաց. «Առաջիկա օրերին այստեղ տեղակայված ցուցահանդես կայցելեն հազարավոր աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ:
Հասկանալու համար, թե մեր երկիրն այսօր ինչ ունի առաջարկելու այն երիտասարդներին, ովքեր ուզում են որակյալ կրթություն ստանալ, ունենալ մրցունակ ու շատ հետաքրքիր մասնագիտություն: Այսօր քննարկվելիք նախաձեռնությունները, ինչպես նաև տարիների կուտակած ներուժը լուրջ հիմք կստեղծենք նոր սերնդի մտավորականների, սպաների ամուր առանցք ձևավորելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Մեզ պետք են լիարժեք մարդիկ, երկրի տերեր
- Մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը
- Բագրատ Սրբազան. Մեր զինվորները ոչ թե հայրենասեր են, այլ հայրենատեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան