Սերժ Սարգսյան. Մեզ պետք են լիարժեք մարդիկ, երկրի տերեր
«Հայրենասերը նա է, ով և տեր է, և մշակ միաժամանակ, առանց զատելու: Տեր լինել սեփական վաստակին, սեփական երկրին, սեփական իրավունքներին նշանակում է լինել ազատ»: Ելույթ ունենալով «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին՝ նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի խոսքով, ազատասիրությունն ու հայրենասիրությունը նույն մեդալի երկու երեսներն են:
«Մենք պետք է արժանի լինենք այդ մեդալին, պաշտպանենք մեր ազատությունը, ինչպես կպաշտպանենք, մեր այգին, քանի որ առանց այդ այգու չենք ունենա ոչ միայն վաստակ, այլև ոչ մի այլ բան»,-ասաց երկրի ղեկավարը:
ՀՀ նախագահը նշեց, որ վերահաս վտանգի առաջ համախմբվում են շատերը, դա կոչվում է ինքնապաշտպանության բնազդ, որը հատուկ է նաև կենդանիներին:
«Մեր ազգային համախմբումը հիմնված չէ և չպետք է հիմնված լինի ինքնապաշտպանական բնազդների վրա: Այն խորապես գիտակցված ընտրություն է և կոչվում է ազատություն՝ տիրոջ ազատություն և տիրոջ պատասխանատվություն»,-ասաց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծեց նաև. «Երբ մենք ասում ենք, որ հարգում ենք ու հարգելու ենք մարդու հիմնարար ազատությունները, դա մենք չենք անում ինչ-որ մեկին դուր գալու համար, ասում ենք և անում ենք, քանի որ մարդն առանց այդ ազատությունների լիարժեք չէ: Մեզ պետք են լիարժեք մարդիկ, մեզ պետք են երկրի տերեր, որ պատրաստ են մշակելու և պաշտպանելու իրենց վաստակը, այգին, մեր Հայաստանը: Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ: Ահա սա է մեր երկրի մշակների, երկրի պաշտպանների ու երկրի տերերի հայեցակարգը»:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը
- Բագրատ Սրբազան. Մեր զինվորները ոչ թե հայրենասեր են, այլ հայրենատեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան