Մենք պարտադրված ենք ունենալու ռազմական գործին տիրապետող ազգաբնակչություն. Օնիկ Գասպարյան
«Ազգ-բանակ գաղափարի իրագործման հիմքում առանցքային տեղ ունի նախնական զինվորական պատրաստությունը»,- Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի՝ «Ռազմական կրթության հեռանկարները» թեմայով նիստի ժամանակ այս մասին նշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը։
Նա նշեց, որ հաշվի առնելով մեր իրական և հավանական հակառակորդների մարտական պոտենցիալը՝ ռազմական սպառնալիքներին արդյունավետ դիմակայելու համար մենք պարտադրված ենք ունենալու ռազմական գործին տիրապետող ազգաբնակչություն՝ անկախ սեռից և տարիքից։
Օնիկ Գասպարյանի խոսքով՝ պետք է որոշակիորեն վերանայել նախնական զինվորական պատրաստությունը։
«Որոշակի ռազմական խաղերի կազմակերպումով պետք է երեխաների մոտ ձևավորել սերը դեպի ռազմական գործը, հանրակրթական դպրոցների ավելի բարձր դասարաններում անհրաժեշտ եմ համարում կազմավորել ռազմահայրենասիրական ակումբներ, օրինակ՝ պատանի հետախույզ, տանկիստ, դիպուկահար և այլն։ Դպրոցներին տրամադրել համապատասխան գործիքներ, զինատեսակներ, վարժասարքեր և դրանց վրա ուսուցանելով ձևավորել հետաքրքրություն դեպի ռազմական մասնագիտությունները։ ՆԶՊ-ի մեջ ավելացնել գործնական ուղղվածությունը, որպեսզի դպրոցն ավարտելուց մեր աշակերտները գործնականում նվազագույնը տիրապետեն հրաձգային զենքին, ինժեներական գործին և անհրաժեշտության դեպքում պատրաստ լինեն կատարել առաջադրված խնդիրները»,- մանրամասնեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը։
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, համաձայնելով հնչեցված դիտարկումներին, հավելեց. «Եթե մենք այս առարկան չդարձնենք կենցաղային, արդյունքներ շատ չենք ունենա։ Մենք ունենք սկաուտական շարժում, պատանի երկրապահ, բայց դրանք անբավարար են, եթե դրանց ավելացնենք մարզառազմական խաղեր, մրցումներ, շատ ավելի արդյունավետ կլինի։ Մեր ժողովուրդը պետք է արմատապես փոխի իր հայեցակարգը ինքնապաշտպանության նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր բանակի առկայությունը պարտավորեցնում է այլ համակարգերին ևս բարձրանալ. Արմեն Մուրադյան
- Վ. Հարությունյան. Ի շնորհիվ սպայի, հասարակության մոտիվացիայի, կարողանում ենք ապահովել մեր անվտանգությունը
- ԿԳ նախարարի առաջարկը՝ ռազմագիտության դասավանդման վերաբերյալ
- «Ազգ-բանակը» մեր գոյության իրավունքը պաշտպանելու հայեցակարգ է. Արմեն Ռուստամյան
- Ավելի բարձր մասնագիտություն, քան սպայինն է, չկա. Լևոն Մկրտչյան
- Վիգեն Սարգսյանը հանրային քննարկման ներկայացրեց առաջնագծում զինծառայության «Ես եմ» ծրագիրը
- «Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո շրջանառության մեջ դրվեց երկու նոր նախագիծ՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ»
- ՀՀ նախագահ. Հանձնարարել եմ, անհապաղ քայլեր ձեռնարկել զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար
- ՀՀ նախագահ. Անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ ու լուծումներ
- Սերժ Սարգսյան. Մեզ պետք են լիարժեք մարդիկ, երկրի տերեր
- Մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը
- Բագրատ Սրբազան. Մեր զինվորները ոչ թե հայրենասեր են, այլ հայրենատեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան