Մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ: Համաժողովը նվիրված է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:
Համաժողովի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի աշխատանքները, բացման նիստից հետո, կշարունակվեն երկու առանձին թեմաներով՝ «Ազգ-բանակ. անվտանգության բանաձև», «Ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում»:
«Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում Մարզահամերգային համալիրի տարածքում, ապրիլի 21-23-ը կգործի ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ կծանոթացնեն իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած հաջողություններին և կրթական ծրագրերին: Առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված կլինեն սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ: Համաժողովի շրջանակում նախատեսված է հագեցած մրցութային ծրագիր, սահմանված են հատուկ մրցանակներ հաղթողների համար: Կկազմակերպվեն նաև հանդիպումներ Արցախյան ազատամարտի վետերանների ու ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին