Տեղեկատվության ազատությունը նաև հակակոռուպցիոն գործիք է. Սուրեն Քրմոյան
Արդարադատության նախարարությունը տեղեկատվական ազատությունը դիտարկում է որպես մարդու կարևոր իրավունք, ինչպես նաև գործիք, որով կապահովվի պետական կառավարման համակարգի թափանցիկությունն ու արդյունավետությունը։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագծի թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ հավելելով, որ տեղեկատվության ազատությունը նաև հակակոռուպցիոն գործիք է։
Նա շեշտեց, որ նոր նախագծով տեղեկատվության տրամադրման դաշտ են բերվել համայնքային մի շարք կառույցներ, ինչպես օրինակ դպրոցները, մանկապարտեզները, կոմունալ տնտեսության կառույցները, հստակեցվել են գրավոր հարցման բաղադրիչները։
«Հանրային տեղեկատվական էլեկտրոնային հարթակի գաղափարն ենք ներմուծել։ Տեխնոլոգիաների զարգացման համատեքստում քաղաքացին կարող է էլեկտրոնային հարցում ուղարկել և պատասխան ստանալ»,- ասաց բանախոսը։
Քննարկմանը ներկա Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանն իր հերթին նկատեց, որ ոլորտը բարեփոխումների կարիք ունի։
«Պրակտիկան ցույց է տալիս, որ գործող օրենքի դրույթները չեն կիրառվում։ Լինում են պաշտոնյաներ, որոնք հիիմնարկի բյուջեն համարում են իրենց սեփականությունը և չեն ցանկանում այն հրապարակել։
Պատասխանատվության մեխանիզմները ևս պետք է ավելի ուժեղացվեն»,- նկատեց նա։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ նշեց՝ մենք ունենք հեռուստատեսության և ռադիոյի մասին շատ վատ օրենք, որը փոխելու անհրաժեշտության մասին տարիներ շարունակ բարձրաձայնում է լրագրողական դաշտը։
«Մենք լուրջ առարկություններ ունենք տեղեկատվության ազատության խորհրդի վերաբերյալ։ Հայտնի չէ՝ խորհուրդն ինչ ժամկետով է գործելու, քանի հոգուց է բաղկացած լինելու և այլն»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հանրային քննարկման է դրվել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը
- Դոյդոյան. «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը կդրվի հանրային քննարկման
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան