Դամասկոսը հայտարարել է, որ չի օգտագործել ու չի օգտագործելու քիմիական զենք
Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Խադդադը Դաշնային Խորհրդի նախագահի տեղեկալի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Դամասկոսը երբեք չի օգտագործել և երբեք չի օգտագործելու քիմիական զենք:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, դեսպանն ասել է, որ Սիրիայի տարածքում քիմիական զենք չկա: Սիրիացի դիվանգետը հայտարարել է, որ Սիրիան միացել է քիմիական զենքի արգելման կազմակերպությանը:
«ՄԱԿ-ի և այդ կազմակերպության, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դիտորդական առաքելության իրականացման ներքո մենք հանձնել ենք մեր ունեցած քիմիական ողջ զենքը»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում է Սիրիայում քիմիական հարձակման հետքերը թաքցնելու մեջ
- Սիրիայում քիմիական զենքի զոհ է դարձել 84 մարդ
- Charlie Hebdo-ն Ասադի ծաղրանկարն է հրապարակել Սիրիայում քիմիական հարձակումից հետո
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է՝ Սիրիայում քիմիական զենքի հարձակման հետևանքով 27 երեխա է մահացել
- Հռոմի Պապն անընդունելի սպանդ Է որակել քիմիական գրոհը Սիրիայում
- Սիրիայում քիմիական հարձակման հետևանքով 100 մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան