
Հարկայինը «տեռորի» է ենթարկում «Փեթակի», «Սուրմալուի», «Առինջ մոլի» աշխատակիցներին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «Վարչապետ Կարեն Կարապետյանը հարկային մարմինների ուշադրությունը սևեռել է «Փեթակ», «Սուրմալու», «Առինջ մոլ» առևտրային կենտրոնների վրա։ Հարկային աշխատակիցները գնում են այս առևտրի կենտրոններ և տեղի-անտեղի անհանգստացնում աշխատողներին, սպառնում, թե կտուգանեն։
Այս ամենի պատճառն այն է, որ վարչապետը փորձում է հիշյալ առևտրի կենտրոնների աշխատակիցներին բերել իր և Սամվել Կարապետյանի միջոցներով կառուցվող նոր առևտրի կենտրոն, որը գործելու է «Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ՝ նախկին հաստոցաշինական գործարանի տարածքում»: