Տենոր Լիպարիտ Ավետիսյանն արժանացել է «Ոսկե դիմակ» մրցանակի
Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան մոսկովյան ակադեմիական երաժշտական թատրոնում օրերս «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխությամբ եզրափակվել է թատերական փառատոնը:
ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը «Լավագույն տղամարդ- դերակատար» անվանակարգում արժանացել է «Ոսկե դիմակ» մրցանակի:
Լ« Ավետիսյանը ծնվել է 1990թ. նոյեմբերի 30-ին, Երևանում: Վաղ հասակից տեղափոխվել է Ուկրաինայի Ֆեոդոսիա քաղաք, որտեղ ավարտել է երաժշտական դպրոց: Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ Բ.Կուդրյավցևի դասարանում: Երկու տարի անց ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Ռաֆիկ Հակոբյանցի դասարանում: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում` Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա, Թայվան, Ռուսաստան, Ուկրաինա և այլուր: Մասնակցել է Երևանում և Փարիզում կայացած Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայի հիման վրա բեմադրած Սերժ Ավետիքյանի նախագծում` որպես Սարոյի դերակատար: Մասնակցել է նաև միջազգային հեղինակավոր այլ մրցույթների: 2010թ. Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Մուզա Միռա» միջզգային մրցույթին, որտեղ արժանացել է 2-րդ մրցանակին, 2012թ. Իտալիայում` Վ.Վիոտտիյի անվան միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է դիպլոմի, 2013թ. Մոլդովայում` Մ.Բիեշուի անվան միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է 2-րդ և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին: 2013թ. հրավիրվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես առաջատար մեներգիչ: Նույն թվականին մասնակցել է Մոսկվայի Մարիինյան թատրոնի համերգային սրահում կայացած Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչների գալա-համերգին: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), Ջ.Վերդիի «Տրավիատա» (Ալֆրեդո), Ս.Ռախմանինովի «Ալեկո» (Երիտասարդ գնչու), Ժ.Բիզեի «Կարմեն» (Դոն Խոսե) և այլն: Երգացանկում եղել է նաև Մոցարտի, Վերդիի Ռեքվիեմները և այլ դասական երկեր: 2014թ. մասնակցել է Մ.Մագոմաևի անվան վոկալիստների միջազգային մրցույթին և զբաղեցրել 2-րդ տեղը` արժանանալով դրամական պարգևի, ուղևորության դեպի Իտալիայի Սորենտո քաղաք, նաև «Օրֆեյ» ռադիոկայանի կոմից ճանաչվել է լավագույն կատարող:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան