ՀՀԿ-ում կարծում են, որ ՀՅԴ-ն գործադիրում 1 պորտֆել պետք է ունենա. «Հրապարակ»
Իշխանությունում ոմանք կարծում են, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիան պետք է լինի իր ձայներին ադեկվատ․ 1 պորտֆել՝ գործադիրում, 1` ԱԺ-ում` փոխնախագահի պորտֆելը, և մի քանի մարզպետ: «Պորտֆել տվողն իրենք չեն, որ մեզ բավարարեն կամ չբավարարեն. այդ հարցերը լուծում են բոլորովին այլ մարդիկ, բոլորովին այլ ձևաչափով։ Սպասեք՝ կհամոզվեք, որ ՀՀԿ-ՀՅԴ անժամկետ հուշագիրը գործում է և գործում է շատ ակտիվ»,- ասաց «Հրապարակ»-ի ՀՅԴ-ական զրուցակիցը:
Ի դեպ, հարցականի տակ է նաև ՀՀԿ-ԲՀԿ-ի «կոալիցիան»` առանձին վերցրած սպորտի և երիտասարդության նախարարի` Հրաչյա Ռոստոմյանի մասով: Թերթի տեղեկություններով` ոչ կառավարությունում են սիրահոժար Ռոստոմյանի հարցում, ոչ էլ Ծառուկյանն է առանձնապես ոգևորված։ «Բացի ծախսից, ուրիշ ի՞նչ հարց ենք դրանով լուծում»,- նեղ միջավայրում ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը