
ՍԴ-ն մերժել է ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներից մեկը
Սահմանադրական դատարանը մերժել է խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, քաղաքացիների, ՀԿ-ների դիմումը: «Ազատություն» ռկ-ի եթերում հայտարարեց նախաձեռնության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը:
Հիշեցնենք, որ սահմանադրական դատարանից նախաձեռնությունը պահանջում էր անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
«Սահմանադրական դատարանը մերժել է, վերադարձրել է՝ համարելով, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում ներկայացված սուբյեկտները չեն հանդիսանում ՍԴ դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտներ», - ասաց Եգորյանը:
Նրա խոսքով, Դատարանի աշխատակարգային որոշումը բողոքարկել են, սահմանմված կարգով դիմել են ՍԴ նախագահին՝ խնդրելով, հարցը քննության հանձնել դատական կազմին:
«Մենք կարծում ենք, որ այս հարցը պետք է լուծում ստանա: Եվ հաշվի առնելով, որ քաղաքացիները չեն ընդգրկված չեն, չեն կրում կուսակցական շահեր, պետք է ինչ-որ ձևով ունենան ընտրությունների արդյունքները բողոքարկելու ձևեր: Հարցը վերաբերում է քաղաքացիների իրավունքի իրացմանը», - հավելեց Եգորյանը:
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից ներկայացված դիմումը, որի քննությունը կմեկնարկի ապրիլի 25-ին:
Եգորյանն ասաց, որ երկու դիմումների միջև որոշակի տարբերություններ կան, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումում կան վստահված անձանզ, ԶԼՄ-ների, ՀԿ-ների կողմից հավաքագրված փաստեր՝ խախտումների մասին:
«Հիմնական ուղղությունները հետևյալ են, այս ընտրական պրոցեսում հիմնականում դիտարկվել է ու շատ մեծ ծավալի է հասել ընտրելու իրավունք ունեցող անձանց կամքի ազատ արտահայտման նկատմամաբ ազդեցությունները, որոնք կիրառվել են խմբերով տեղամասեր տեղափոխելու, տեղամասերում ուղղորդելու, քվեարկության գաղտնիությունը խխատելու միջոցով»,-ասաց Եգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրական դատարանը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը կքննի ապրիլի 25-ին
- «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի շահերը ՍԴ-ում կպաշտպանեն Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին