Վենետիկի 2017թ. միջազգային բիենալեում Հայաստանը կներկայացնի երեք արվեստագետ
Վենետիկի «Viva Arte Viva» արվեստի միջազգային 2017թ. բիենալեում (մայիսի 13 - նոյեմբերի 26) Հայաստանը կներկայացնեն արվեստագետներ Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլյան:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, Ռաֆայել Մեգալը կներկայանա «Հովազներն իմ ծաղկած այգում» ցուցադրությամբ: Մեգալի արվեստն ազգային զարդանախշերի և հայ մշակույթին բնորոշ տարրերի նորովի մոտեցմամբ պատկերում է մարդու և բնության փոխհարաբերությունները: 2013թ. «Մարութա սար» մեծածավալ ստեղծագործության համար նա արժանացել է Ֆլորենցիայի բիենալեի «Լորենցո Մեդիչի» արծաթե մեդալին և ՀՀ վաստակավոր նկարչի կոչման:
Բրյուսելում բնակվող լիբանանահայ քանդակագործ և նկարիչ Ժան Պողոսյանը կներկայացնի «Անշեջ կրակ» կոչվող ցուցադրություևը: Այն խորհրդանշում է զոդալամպի կրակը, որը Ժան Պողոսյանն օգտագործում է որպես «հրե վրձին»՝ իր անշեջ գործերը կերտելու համար։ Նա բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի լավագույն պատկերասրահներում (Բրյուսել, Աբու Դաբի, Բեյրութ):
Հայկական տաղավարի 3-րդ մասնակիցն իտալաբնակ սլովենացի Միրո Պերսոլյան է: Նրա «Առանց սահմանի» ցուցադրությունը կարմիր և կապույտ գույների համադրությամբ ընդգծում է արվեստի՝ սահմաններ չունենալը։
Ցուցահանդեսի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատարը ՀՀ մշակույթի նախարարությունն է, ի դեմս Սվետլանա Սահակյանի