Հարկային մարմինները դուրս չեն գա տոնավաճառներից
«Առայժմ ոչ մեկս չենք տուգանվելու»: Կառավարության շենքում վարչապետի օգնականի հետ հանդիպումից հետո բողոքի ակցիայի դուրս եկած տոնավաճառի աշխատակիցներին ասաց «Առինջ մոլ»-ի աշխատակից տիկին Կարինեն:
«Բայց պիտի կազմենք մի խումբ, որ մեր առաջարկներով գանք իրենց մոտ»,-ասաց նա, առաջարկելով, որ բոլոր տոնավաճառների աշխատակիցները միանան, ընտրեն կազմակերպիչ, համախմբվեն՝ խնդիրը կարգավորելու համար:
«15 օր ժամանակ կա, օրենքով գրենք, առաջարկենք, թե ինչ կարող են մեզ համար անել: Մեզ ասել են՝ ձեզ չեն նեղացնելու, բայց ստուգումները շարունակվելու: Ասել են՝ չեն տուգանելու: Եթե տուգանեն՝ հեռախոսահամարը տվել է, ասել է՝ կզանգեք: Ինձ չի բավարարել նրանց պատասխանը, ես ցանկանում եմ, որ լինի հաստատագրված վճար, առանց սթրեսի, վախի ապրենք»,-ասաց «Առինջ մոլ»-ի աշխատակիցը:
Բողոքի ակցիայի մասնակիցները չտուգանելու վերաբերյալ խոստմանը թերահավատությամբ ընդունեցին:
«Վաղը կգնամ, եթե տուգանեցին, ես ինչ անեմ: Հավաքվել էինք՝ խնդիրը պետք է լուծեինք»,-արձագանքեցին կառավարության շենքի դիմաց հավաքվածները:
Հարակից հրապարակումներ`
- Տոնավաճառի աշխատակիցներ. Հրապարակից չենք հեռանա, քանի դեռ մեր խնդիրը չի լուծվել
- ՊԵԿ. Տոնավաճառներում առաջացած բողոքն ուղղորդված է