Շրջաններում դպրոցաշինության գործընթացը միշտ եղել է և կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտունու շրջան:
Մարտունի շրջկենտրոնում նախագահը ծանոթացել է ներքաղաքային ճանապարհների կառուցման և վերանորոգման ընթացքին: Բակո Սահակյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը և համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ճարտար քաղաք և հանդիպում ունեցել թիվ 5 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմի հետ:
Քննարկվել են դպրոցում առկա խնդիրներին և միջնակարգ կրթությանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ շրջաններում կրթության և դպրոցաշինության գործընթացը միշտ եղել է և կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան