
Նարեկ Սահակյան. Ադրբեջանական հենակետից կրակել են Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբ
Ադրբեջանական հենակետից երեկ ժամը 16:30-ի սահմաններում, անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել, որ գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված ԴԱՖ մակնիշի բեռնատար մեքենան:
Սահակյանի ներկայացմամբ, գնդակոծությունից վնասվել է միայն (амотизацион) օդի բարձիկը: Մեքենայի վարորդը չի տուժել: Բաղանիս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:
Լուսանկարները՝ Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից: