ԻՊ-ը ստանձնել է Փարիզում հարձակումների պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր վրա է վերցրել Փարիզում ոստիկանների վրա իրականացված զինված հարձակման պատասխանատվությունը: Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ահաբեկիչներն այս մասին հայտարարությունը տարածել են ապրիլի 20-ի ուշ գիշերը՝ Amaq գործակալության միջոցով:
Ֆրանսիայում ընտրություններից երեք օր առաջ հանցագործը կրակ էր բացել ոստիկանների ուղղությամբ Ելիսեյան դաշտերում։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել երկու ոստիկան:
Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուներ Մարի Լե Պենը և Ֆրանսուա Ֆիյոն հետաձգել են նախընտրական քարոզարշավի շրջանակներում ուրբաթ օրը նախատեսված այցերը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրենց ցավակցություն են հայտնել Ֆրանսիայի նախագահին։ ԱՄՆ նախագահը այն որակել է ահաբեկչական գործողություն։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համոզված է, որ դա ահաբեկչական գործողություն է։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Պիեռ Հենրի Բրանդեն հայտարարել է, որ երկրում ահաբեկչական վտանգը շարունակում է բարձր մնալ:
Ինչպես ասված է ահաբեկիչների հաղորդագրությունում՝ հարձակում գործած ահաբեկիչը եղել է Աբու Յուսեֆը, ում ԻՊ-ում համարում են «իրենց զինյալներից մեկը»: Ոչ մի այլ մանրամասն զինյալի մասին չի հաղորդվում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում