«Ուզում եմ շարունակել ծառայել իմ երկրին պաշտպանության նախարարի պաշտոնում»
«Ես շատ ուզում եմ շարունակել ծառայել իմ երկրին պաշտպանության նախարարի պաշտոնում, կարծում եմ, որ իմ կուսակցությունը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, դա անելու հնարավորություն ինձ կտա»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ձեզ տեսնո՞ւմ եք այլ պաշտոններում, թե ինչպես ավելի վաղ էիք ասել, ցանկանում եք շարունակել աշխատել պաշտպանության ոլորտում:
Նրա խոսքով, սա այն տեղն է, որտեղ կարող է օգտակար լինել:
«Փորձելու եմ ամեն ինչ անել այդ օգտակարությունն առավելագույնի հասցնել: Եթե հաջողեմ՝ կլինեմ մեր երկրի ամենաերջանիկ քաղաքացիներից մեկը»,- ասաց նախարար Վ. Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան