Մենք այս պահին բավարարված չենք խախտումների վերաբերյալ միջազգային արձագանքից. Վիգեն Սարգսյան
«Այս պահին վիճակը հանգիստ է, առավոտյան զեկույցի համաձայն առանձնահատուկ լարում չկա»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե նախօրեին հակառակորդը կրակել է հայկական Բաղանիսի պետական նշանակության ճանապարհի ուղղությամբ, ինչպիսի՞ն է վիճակն այս պահին:
Նրա խոսքով, պարբերական են լինում այդ դեպքերը, պատասխաններն էլ պարբերական են:
«Չենք կարծում, որ լավ ճանապարհ է, մենք ելնում ենք նրանից, որ զինադադարի պայմանագիրը պարտադիր է կողմերի համար: Յուրաքանչյուր խախտում պետք է քննադատվի միջազգային հանրության, համանախագահների կողմից: Մենք այս պահին բավարարված չենք արձագանքից»,- ասաց նախարարը:
Վ. Սարգսյանը նշեց, որ վերջին մի քանի շաբաթը հարաբերական հանգիստ է, ավելի փոքր թվով խախտումներ են արձանագրվում:
Խոսելով ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի նշանակման մասին, Վ. Սարգսյանն ասաց, որ Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղար ունենալն ինչքան խնդրի լուծում է, միաժամանակ կարող է խնդրի բարդացում լինել:
«Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը որպես Ռուսաստանի քաղաքացի գլխավոր քարտուղար այլ քաշ, ընկալում ուներ, քան Հայաստանի քաղացաքի գլխավոր քարտուղարի որևէ պոտենցիալ հայտարարությունը: Հասկանալի է, որ շատերի համար ընկալումը լինելու է՝ Հայաստանի քաղաքացի է, բա ինչ պետք է ասեր: Թեև ինքը որպես Հայաստանի քաղաքացի չէ այդ պաշտոնում, միջազգային պաշտոնյա է, ունի իր սահմանափակումները, կարգավորումները, դիրքորոշում հայտնելու մեխանիզմները, երբ որ մինչև դիրքորոշում հայտնելը որոշակի համաձայնեցում է իրականացնում անդամ երկրների հետ»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով, շարունակելու են աշխատել ՀԱՊԿ ամրապնդման ուղղությամբ, իրականում մեծ խնդիրներ լուծող կառույց է. «Մենք տեսնում ենք դրա ներուժը, շարունակելու ենք ամեն ինչ անել, որպեսզի ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը լինի առավելագույն արդյունավետ և օգտակար»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին