Սամվել Բաբայանը կմնա կալանավորված
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանի բողոքը: Այդ մասին հայտարարել է՝ փաստաբանը:
Հիշեցնենք, որ փաստաբանը դիմել էր Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Ս. Բաբայանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու մասին Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սամվել Բաբայանը կալանավարվել է մարտի 24-ին: Նա ձերբակալվել է մարտի 22-ին:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ, մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասեր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը. «Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։
Հարակից հրապարակումներ`
- Ես դեռևս որևէ հիմք չունեմ քաղաքական տեսք տալու այս հարցին. Սամվել Բաբայանի փաստաբան
- Կարծիք կա, որ Սամվել Բաբայանը շուտով ազատ է արձակվելու. «Հրապարակ»
- Սամվել Բաբայանը ցանկացել է մասնակցել դատական նիստին. փաստաբան
- ՕՐՕ-ում շատերը մտավախություն ունեն, որ իրենց կներգրավեն Սամվել Բաբայանի գործում. ՀԺ
- Փաստաբանը բողոքարկել է Սամվել Բաբայանին կալանավորելու որոշումը. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին