Եվրախորհրդարանի ղեկավարը հայտարարել է Brexit-ի չեղարկման հնարավորության մասին
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տավիանին հայտարարել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը կարելի է հետ շրջել, եթե կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում բրիտանացիները նոր կառավարություն ընտրեն, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք, որ 2016 թվականի ամռանը բրիտանացիները քվեարկել էին Եվրամիությունից դուրս գալու օգտին։ Brexit-ի գրծընթացը մեկնարկել էր մարտի 29-ին, երբ Թերեզա Մեյը պաշտոնապես ԵՄ ղեկավարությանը տեղեկացրել էր Լիսաբոնյան պայմանավորվածության 50-րդ հովածի իրացման մասին։
«Եթե Մեծ Բրիտանիան ընտրություններից հետո ցանկանա հետ կանչել 50-րդ հոդվածը, գործընթացը շատ պարզ կլինի»,- հայտարարել է Տայանին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին