Հովիկ Աբրահամյանը, հնարավոր է, ԱԱԽ քարտուղար նշանակվի. «Հրապարակ»
Ինչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները՝ «Հրապարակ»-ը հարցրել է ԲՀԿ-ականին։ «Շատ լավ, սակայն Ծառուկյանը ԲՀԿ-ի, պատգամավորական ցուցակի հետ կապված որևէ հարցում նրա հետ չի կիսվում՝ ամեն բան միայնակ է որոշում: Արգամիչը հիմա Ծառուկյանի վճիռների վրա զրո ազդեցություն ունի»:
Իսկ ճի՞շտ է, որ Արգամիչի շրջապատը եկել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանն ու Արգամիչը երկար ճանապարհ են անցել միասին, ու պետք է հարաբերություններն ինչ-որ կերպ կարգավորել, միջնորդի դերում էլ տեսնում են Սամվել Կարապետյանին, որը վերջերս հյուրընկալվել էր Արգամիչին: «Ինչո՞ւ ոչ»: Դրանո՞վ էր պայմանավորված Հ. Աբրահամյանի ակտիվացումն օրերս: «Հարցը պետք է իրեն ուղղել»:
«Ի դեպ, նույն շրջանակները կարծում են, որ համագործակցության նոր ձևաչափում Արգամիչը կարող է և ինչ-որ պաշտոն ստանձնել, օրինակ՝ ԱԽՔ-ի պաշտոնը»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա