Չենք հրաժարվել խաղաղությունից. Վիգեն Սարգսյան
«Ներկայացված «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը որևէ ձևով չեն ավելացնում բանակում ծառայողների թիվը: Նույն զորակոչային տարիքի ծառայողներին այլընտրանքներ ենք առաջարկում, այսօրվա գործող մոդելը չենք պատրաստվում փոխել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե նախօրեին ձեր կողմից առաջարկված ծրագրերի վերաբերյալ հնչում են մեկնաբանություններ, որ հրաժարվում եք խաղաղությունից, հնարավորինս հակառակ ուղղությամբ եք գնում, այսինքն ավելացնում եք, ռազմականացնում:
Նախարարը նշեց, որ իրենք մարդուն ընտրության հնարավորություն են տալիս, Զինված ուժերի նկատմամբ հանրության վստահության աճը կապված է նաև նրանով, որ քաղաքացին ինքը կարողանա որոշում կայացնի իր ծառայության հետ կապված:
«Իրավունքի փոփոխություն, բեռի ավելացում չեն ենթադրում: Ընդամենը եղած զորահավաքային, զորակոչային ռեսուրսների ավելի արդյունավետ կառավարման միջոցներ են»,- ասաց Վ. Սարգսյանը:
Նախարարի խոսքով, չեն հրաժարվել խաղաղությունից, խաղաղության մեծագույն ջատագովներից են:
«Վստահ ենք, որ այս տարածաշրջանն այլ ապագա չունի և հնարավոր ռիսկայնությունը պետք է նվազեցնել, ոչ թե ավելացնել, բայց պաշտպանության նախարարությունը պետք է մշտապես պատասխանատու լինի երկրի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու համար»,- նշեց նախարար Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանը հանրային քննարկման ներկայացրեց առաջնագծում զինծառայության «Ես եմ» ծրագիրը
- «Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո շրջանառության մեջ դրվեց երկու նոր նախագիծ՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան