Վիգեն Սարգսյանը՝ «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին
«Եթե քննարկումների, սոցհարցումների արդյունքում պարզվի, որ առաջարկված «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերն անհրաժեշտ չեն, կշարունակենք փնտրել այլ միջոցներ, եղանակներ: Ես չեմ պնդում, առաջարկել եմ հանրային քննարկման»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ խոսելով նախօրին ներկայացված այդ երկու ծրագրի մասին:
Նրա ներկայացմամբ, «Ես եմ» ծրագրի նպատակն առաջնագծում ծառայողի կարգավիճակն այլ զինծառայողների կարգավիճակից տարբերակելն է և շեշտը դրվում է այդ բարդ ծառայությունը կամովին ընտրելու կոնցեպտի վրա:
Խոսելով «Պատիվ ունեմ» ծրագրի մասին, որի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ, նախարարն ասաց, որ մտադիր է մանրամասն քննարկել այն թիրախային խմբերի հետ, ում վրա այս քաղաքականությունը կարող է ներազդեցություն ունենալ:
«Բավականաչափ ժամանակ ունեմ, կփորձեմ մինչև աշուն ամփոփել քննարկումները, որպեսզի աշնանային նստաշրջանի ժամանակ այդ քննարկումների հիմքի և արդյունքի վրա ի վիճակի լինեմ ձևակերպել քաղաքականությունը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Ծրագրերի մասին մանրամասն՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Չենք հրաժարվել խաղաղությունից. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյանը հանրային քննարկման ներկայացրեց առաջնագծում զինծառայության «Ես եմ» ծրագիրը
- «Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո շրջանառության մեջ դրվեց երկու նոր նախագիծ՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին