Հաղթանակի դեպքում Փաշինյանը խոստանում է Մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան բացել
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրը «Ելք» դաշինքը երթով Երիտասարդական մետրոյի շարժվեց դեպի Հյուսիսային պողոտա: Երթին մասնակցում էին դաշինքի մաս կազմող բոլոր երեք կուսակցությունների՝ «Հանրապետության», «Լուսավոր Հայաստան»-ի և Քաղաքացիական պայմանագրի ղեկավարները:
«Հոգնել ենք այս խցանումներից: Մայիսի 14-ին դուք կարող եք ձեր գնահատականը տալ գործող իշխանության կատարած աշխատանքին: Կարող եք ձեր կամքը դրսևորել՝ փոփոխություն բերելով մեր Երևանին: Երևան ջան, ելք կա»,-այս ու այլ հայտարարություններով երթի մասնակիցները քայլում էին Երևանի փողոցներում:
Փաշինյանը հորդորեց ընտրողներին քվեարկել իրենց դաշինիքի օգտին, իսկ հաղթանակի դեպքում, խոստացավ, մինչև 2022 թվականը կբացի Երևանի Մետրոպոլիտենի՝ առնվազն մեկ նոր մետրոկայարան, կտեղադրի խելացի լուսացույցներ, որոնք, ըստ Փաշինյանի, էականորեն կնվազեցնեն ու արմատախիլ կանեն խցանումները:
Հաղթելու պարագայում «Ելք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Փաշինյանը խոստացավ ստեղծել առնվազն 4 լողավազան-լճակներ, որտեղ երևանցիները հնարավորություն կունենան պաշտպանվել շոգից և ժամանակ անցկացնել:
«Դաշինքը կիրականացնի բարեփոխումներ, մասնավորապես կկրճատի քաղաքապետարանի ծառայողական ավտոմեքենաների թիվը՝ 50 տոկոսով: Մայիսի 14-ին գնացեք ընտրատեղամասեր ու բարձրաձայն հայտարարեք, Երևան ջան, ելք կա»,-ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Մարգարյան. Լավ տրանսպորտ ունենալու համար պետք է խնդրենք մեր քաղաքացիներին մի քիչ համբերեն
- «Երկիր Ծիրանին» մեկնարկեց քարոզարշավը
- «Ելք»-ի քարոզարշավը կմեկնարկի ռոք համերգով, ՀՀԿ-ինը՝ բակային հանդիպումներով, իսկ «Երկիր ծիրանի»-ինը՝ հեծանվաերթով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան