«Երկիր Ծիրանին» մեկնարկեց քարոզարշավը
Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Ազատության հրապարակից հեծանվաերթով այսօր մեկնարկեց քարոզարշավը:
Մինչ երթը կարճ խոսքով հանդես եկավ կուսակցության հիմնադիր, ընտրական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը:
«Մեր կարգախոսն է՝ «Մենք գալիս ենք արևի քաղաքին տալու մարդկային ջերմություն»»,-ասաց Փոստանջյանն ու հրապարակեց ծրագրային դրույթները, ներկայացրեց թիմին:
«Նրանք տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, կայացած իրենց ոլորտներում: Շատ հաճախ ինձ հարցնում են՝ ձեր թիմում չկան հայտնի մարդիկ: Ասեմ ձեզ, որ մեր թիմում հայտնի մարդիկ ենք իրենց ոլորտներում»,-ասաց նա՝ ուրախություն հայտնելով, որ քաղաքականության մեջ հայտնի ու արատավորված մարդիկ իր կողքին չկան:
Անդրադառնալով ծրագրային դրույթներին, Փոստանջյանն ասաց՝ մեծ ուշադրություն են դարձնելու Երևանի կենտրոնի կառուցապատման, քաղաքաշինական խնդիրներին, կանաչապատմանը, հեծանվաուղիների հատակացմանը, տրանսպորտի խնդրին, ճարտարապետության զարգացմանը, փողոցների ու բակային տարածքների բարեկարգմանը, արտաքին լուսավորությանը, մետրոլոպիտենի շինարարությանը, տրամվայի վերականգնման հարցին, աղբահանությանն ու աղբի վերամշակմանը:
Ելույթից հետո Զարուհի Փոստանջյանը հանեց բարձրակրունկները, հագավ սպորտային կոշիկները ու թիմակիցների հետ սլացավ հեծանիվով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան