Ռոբերտ Քոչարյանի խոսակ. Հույս ունենք, որ Սամվել Բաբայանը որևէ հանցանք չի կատարել
«Գործի մանրամասներին բացարձակապես ծանոթ չենք: Բայց մենք մեծ հույս ունենք, որ Սամվել Բաբայանը որևէ հանցանք չի կատարել և քննությունը կհանգի հենց այդպիսի եզրակացության»: Yerevan.today-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հարցին:
Սողոմոնյանը խոսել է նաև Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին, մասնավորապես նշել է.
«Անցած 9 տարիների ընթացքում որևէ մեկ անգամ չեմ լսել Քոչարյանից թե՝ գիտե՞ս, մտադիր եմ վերադառնալ մեծ քաղաքականություն: Կամ՝ կուզենայի վերադառնալ, մտածում եմ այդ ուղղությամբ, ուզում եմ առաջադրվել և այլն: Որևէ մեկ անգամ ինչ-որ գործողություններ կամ դեպի վերադարձ տանող ուղիներ չենք քննարկել ու չենք զտել, թեև, ինչպես հասկանում եք, դրանք (նկատի ունեմ՝ վերադարձի հնարավորությունները) միշտ եղել են ու հիմա էլ կան: Ամենաթարմ սոցիոլոգիական հարցումները, սոցիալական ցանցերի մոնիթորինգը ապացուցում են, որ Ռոբերտ Քոչարյանը վարկանիշի խնդիր չունի, դրական ընկալման խնդիր չունի, որ մարդիկ հիշում են ու տարեց տարի էլ ավելի են գնահատում իր ժամանակների ձեռքբերումները և կարողանում են զատել ճշմարտությունը կեղծիքից: Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չի ունեցել և հիմա էլ չունի. դա բացառապես իր որոշման հարցն է: Պետք է պարզապես իր համար որոշում կայացնի այդ առնչությամբ, ինչը մինչ օրս չի արել: Ինչ կլինի հետո՝ ես չգիտեմ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայանը կմնա կալանավորված
- Ես դեռևս որևէ հիմք չունեմ քաղաքական տեսք տալու այս հարցին. Սամվել Բաբայանի փաստաբան
- Կարծիք կա, որ Սամվել Բաբայանը շուտով ազատ է արձակվելու. «Հրապարակ»
- Սամվել Բաբայանը ցանկացել է մասնակցել դատական նիստին. փաստաբան
- Ցավում եմ, որ Սամվել Բաբայանի անունն այս ամբողջ պատմության մեջ կա. Արմեն Ռուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան