Տոնավաճառի աշխատակիցներ. Հրապարակից չենք հեռանա, քանի դեռ մեր խնդիրը չի լուծվել
Տոնավաճառների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք պարզաբանումներ են պահանջում՝ ՊԵԿ-ի ստուգումների մասին: Ակցիայի մասնակիցներն անհասկանալի են համարում նման ստուգումները, նշում են, որ ստուգումների պատճառով հաճախորդներ են կորցնում:
Ասում են՝ եթե խոշորին են ցանկանում ցավ պատճառել, ուրեմն սխալ հասցեով են եկել:
«Երբ մեզ հետ խոսում են հարկայինի աշխատակիցները, մենք չենք նեղանում, մենք վատ ենք զգում, որ մեր հաճախորդներին են նեղացնում: Նրանք մեզ գումար են պարտք, ապրանքը նիսյա տվել ենք, տարել են ծախել, հետո պետք է բերեն տան»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրանք համոզված են՝ խնդրին լուծում չտալու դեպքում իրենց շարքերն ավելի ստվար են դառնալու: Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության ղեկավարից պահանջում են. «Հայտարարեք, որ մեզ հարկային մարմինները տեռորի չեն ենթարկի, մենք այստեղից ուրախ-զվարթ կգնանք: Եթե խնդիրը լուծում չստանա, հրապարակից չենք հեռանա»:
Վարչապետի օգնականներից մեկը նրանց առաջարկել է տասը հոգանոց խումբ կազմել ու հանդիպել ՊԵԿ ներկայացուցիչների հետ: Բողոքողները մերժեցին առաջարկը՝ պահանջելով հանդիպում անմիջապես կառավարության ղեկավարի հետ:
Ավելի ուշ նրանց հետ հանդիպման իջավ կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը:
«Լավ եք արել, եկել եք: Փողոցում հարցը չի քննարկվում: Առաջարկում եմ հանդիպել վարչապետի օգնականի հետ»,-ասաց Ղազարյանը:
Հավաքվածները համաձայնեցին, որ երեք հոգանոց խումբը ներս մտնի ու հանդիպի վարչապետի օգնականին: Այս պահին հանդիպումը դեռ չի ավարտվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արձագանքել էր ՊԵԿ-ը՝ հայտարարելով, որ բողոքի ակցիան ուղղորդված է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան