Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում գլխավոր դատախազությունում կգործի թեժ գիծ
ՀՀ գլխավոր դատախազությունում ընտրական իրավախախտումների ուսումնասիրման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է գործունեությունը մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումներին, քաղաքացիների հաղորդումներին և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերին համապատասխան ընթացք տալու նպատակով:
«ՀՀ գլխավոր դատախազությունում գործում է «Թեժ գիծ»: Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար կարող եք զանգահարել՝ /010 511-603/ հեռախոսահամարով՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝ ժամը 9:00-18:00, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա»,-հայտնում են դատախազությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան