Մեկնարկել է ջրացատկի Հայաստանի առաջնությունը
Երևանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում մեկնարկեց ջրացատկի Հայաստանի մեծահասակների և պատանիների առաջնությունը:
Առաջին օրը ջրացատկորդները մրցեցին 1 մ ոստնակացատկ մրցաձևում: Մրցանակային տեղեր զբաղեցրին.
Մեծահասակներ, տղամարդիկ` Վլադիմիր Հարությունյան, Վարդան Բայանդուրյան, Լև Սարգսյան:
Պատանիներ` Մարատ Գրիգորյան, Արման Ենոքյան, Դավիթ Մովսիսյան:
Աղջիկներ` Քրիստինե Հակոբյան, Ալիսա Զաքարյան, Մանե Կարապետյան:
Վաղը մարզիկները հանդես կգան 3 մ ոստնակացատկ մրցաձևում: