«Երկիր ծիրանի»-ի քարոզարշավը՝ «Մալաթիա» տոնավաճառում
Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր, ընտրական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանն այսօր թիմակիցների հետ նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել է «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների հետ, լսել նրանց դժգոհություններն ու մտահոգող հարցրեը։
Նրա խոսքով՝ քարոզարշավ անցկացնելու համար շուկաներն են ընտրել, քանի որ իրենց ծրագրերում առանձին դրույթներ կան արտադրության ու բիզնեսի հետ կապված հարցերին։
Լրագրողների հարցին, թե Երևանի շուկաների հարցը ինչպես է կարգավորելու, Փոստանջյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ և մանրածախ առևտուրը, և շուկաների առևտուրը կարիք ունի փոփոխության ու համակարգային վերանայման, որն էլ ենթադրում է, որ որևիցե աշխատատեղ չպիտի փակվի։ Առաջին հերթին պետք է հաշվի առնել մանրածախ առևտրականների իրավունքներն ու շահերը։ Եթե մենք չենք դառնալու այնպիսի պետություն, որտեղ փոքր և միջին բիզնեսը կազմի շուրջ 70 տոկոս, ապա մենք ժողովրդագրական խնդիրը չենք լուծելու, հետևաբար չենք լուծելու մեր պաշտպանական հարցերը»։
Նա շեշտեց, որ մանրածախ առևտուրը շատ մեծ նշանակություն ունի քաղաքի համար. «Լինելով սպառող՝ պետք է գնենք այնպիսի ապրանքներ, որոնց արտադրությունը տեղական է, որը չի զիջում իր որակով։ Մեր արտադրությունը չի խրախուսվում։ Ներմուծվող ապրանքներն ավելի էժան են ու մենաշնորհային քաղաքականության ներքո վաճառվում են, իսկ մեր ներքին արտադրողը փաստացի տուժում է։ Դրա փոխարեն պետք է լինի հստակ բարեփոխված քաղաքականություն»։
Հարակից հրապարակումներ`
- «Երկիր ծիրանի» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը
- «Երկիր Ծիրանին» մեկնարկեց քարոզարշավը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան