Պոլիկլինիկաների աշխատողները շուրջ մեկ ամիս է աշխատավարձ չեն ստացել. «Ժամանակ»
Երևանի պոլիկլինիկաների աշխատողները շուրջ մեկ ամիս է աշխատավարձ չեն ստացել։ Երբ աշխատողները հետաքրքրվում են, թե ինչու դեռևս մարտ ամսվա աշխատավարձը չեն ստացել, երբ արդեն ապրիլ ամիսն է վերջանում, պատասխան են ստանում, որ նախարարությունը պետպատվերի գումարը չի փոխանցել, ինչի պատճառով էլ չեն կարողանում աշխատավարձը վճարել։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
Թերթը հիշեցրել է, որ նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել էր առողջապահության նախարարություն ու հայտարարել՝ «Ճիշտ ուղու վրա եք, միայն տեմպերը ավելացրեք»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա