ԵՄ-ն կարող է դադարեցնել Թուրքիայի հետ եվրաինտեգրման բանակցությունները
Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների ամբողջական դադարեցումը կարող է դառնալ Եվրոպական Միության անդամ երկրների արտգործնախարարների հերթական նիստի օրակարգային թեմաներից մեկը: Այս մասին հայտնում է գերմանական «Die Welt» պարբերականը:
Սպասվում է, որ թեման քննարկման կդրվի ապրիլի 28-29-ը Մալթայում կայանալիք նիստի ընթացքում:
ԵԽԽՎ համազեկուցողներից Աքսել Ֆիշերը պահանջ է ներկայացրել՝ վերանայելու Թուրքիայի անդամակցության հարցն ու խնդրել հաշվի առնել այդ երկրում մարդու իրավունքների, մամուլի ազատության խախտումների ու ժողովրդավարական նորմերի հետընթացի մասին իրենց ունեցած տվյալները:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Եվրախորհրդարանը 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին պատմական որոշումը։
Անկարան Եվրամիությանն անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ ԵՄ մտնելու բանակցությունները սկսվել են 2005 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան