Բուքմեյքերները ներկայացրել են «Եվրատեսիլ-2017»-ի ֆավորիտներին
Բուքմեյքերները ներկայացրել են «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի նախնական ֆավորիտներին: Գազետա.ռու կայքը, հղում անելով Eurovisionworld.com-ին, գրում է, որ կանխատեսումների համաձայն, առաջին տեղը կարող է գրավի Իտալիայի մասնակից Ֆրանչեսկո Գաբբանին « Occidentali's Karma» երգով:
Երկրորդ տեղում է Բուլղարիայից Քրիստիան Կոստովը, ով կատարում է «Beautiful Mess» երգով, երրորդը՝ Շվեդիայի ներկայացուցիչ Ռոբին Բենգսսթոնը «I can`t go on» երգով:Այնուհետև Պորտուգալիայի, Բուլղարիայի ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացնող Արծվիկն այդ ցուցակում 6-րդն է «Fly With Me» երգով:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2017»-ը կայանալու է մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Ընդհանուր առմամբ, մրցույթին կմասնակցի 42 պետություն:
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկը եվրատեսիլյան բեմում կլինի 2 պարողների և 3 բեք-վոկալիստների հետ
- Արծվիկը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո