Երևանը համակած հուսահատության գազելներից և մահվան վերելակներից ելք կա. Նիկոլ Փաշինյան
Երևանի քաղաքապետի «Ելք» դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր թիմակիցների հետ քարոզարշավ է իրականացրել մայրաքաաղքի Ավան վարչական շրջանում։
Վերջինս, դիմելով ընտրողներին, նշել է. «Մենք եկել ենք ձեզ ասելու, որ Երևանը համակած հուսահատության գազելներից, մահվան վերելակներից, ցանց դարձած տանիքներից ելք կա։ Մայիսի 14-ին գնացեք ընտրատեղամասեր և դուխով քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին։ Շնորհակալ ենք այն քաղաքացիներին, ովքեր ԱԺ ընտրություններին քվեարկել են իրենց մտքի, խղճի և քաղաքական գիտակցության համաձայն՝ չտրվելով ընտրակաշառքային ճնշումներին»։
Երևանի քաղաքապետի թեկնածուն շեշտել է, որ այս ընտրություններին «Ելքը» մասնակացում է ոչ թե իր, այլ երևանցու շահերի հաղթանակն ապահովելու համար։ Նրա խոսքով, ոչ մի դեպքում չպետք է հուսահատվել։
«Ապրիլի 2-ին Հայաստանում փոփոխությունների գործընթացը տեղից շարժվել է, և երևանցիները այդ գործընթացին կարող են նոր ուժ հաղորդել, որպեսզի փոփոխությունների գնացքը նոր հանգրվանի հասնի»,- նշել էՆիկոլ Փաշինյանը։
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետի թեկնածուն ասել է, որ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրով նախատեսվում է մինչև 2020 թվականը կառուցել մետրոյի առնվազն 1 կայարան, առաջիկա 5 տարիներին էականորեն մեծացնել ավտոբուսներով, տրոլեյբուսներով և մետրոյով ուղևորափոխադրումների ծավալը։
«Այսօր Երևանում 1 բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքների ծավալն էականորեն զիջում է միջազգային չափորոշիչներին։ Մենք նախատեսում ենք առաջիկա 5 տարում մայրաքաղաքում և նրա շրջակայքում տնկել 500 հազար ծառ՝ հիմնելով քաղաքային անտառի գաղափարը։
Բացի այդ՝ նախատեսում ենք Երևանում 5 լողավազան-լճակ ստեղծել, որտեղ ամռանը երեխաներն անվճար հիմունքներով կկարողանան լողալ։ Այլ խնդիր է երթևեկության նշանները տեսանելի վայրերում տեղադրելը, ինչպես նաև փողոցների հասցները անհրաժեշտ տեղերում փակցնելը։ Մեր թիմը պահանջկոտ է լինելու իր պաշտոնյաների նկատմամբ»,- հավաստիացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հաղթանակի դեպքում Փաշինյանը խոստանում է Մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան բացել
- Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ Երևանում ծառատունկ է իրականացրել
- «Ելք»-ը ժրաջան աշխատում է, Նիկոլի շանսերը բարձր եմ գնահատում. Անահիտ Բախշյան
- «Ելք» դաշինքը Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին
- Վերելակները` ադրենալի՞ն, թե՞ անպատասխանատվություն
- Փոխքաղաքապետ. Վերելակները ֆիզիկական և բարոյական առումով մաշված են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան