Հայ զինվորը գնալով ավելի ու ավելի մարտունակ է դառնում. Նարեկ սարկավագ Պետրոսյան
«Այսօր հայ զինվորն այնպիսինն է, ինչպիսին մեր պատմության մեջ արձանագրված է՝ Վարդանանց պատերազմից մինչև այսօր բոլոր փուլերում: Դրա վառ վկայություններից մեկն էլ ապրիլյան պատերազմն էր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանը:
Նրա խոսքով, հասարակության մեջ կարծիք կար, որ այժմյա սերունդը չի կռվի, սակայն ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայ զինվորը գնալով ավելի ու ավելի մարտունակ զինվոր է դառնում:
«Այսօր ունենք կանոնավոր, գիտակից բանակ: Զինված ուժերը կարողանում է ապահովել հայ զինվորի բազմաբնույթ զարգացումը: Շատ դեպքերում նույնիսկ ընտանիքում հայ զինվորը չի ստանում այն հայրենասիրական, հոգևոր, ռազմական, մտավոր կրթությունը, ինչը ստանում է բանակում, հատկապես հայ սպայի քրտնաջան աշխատանքի արդյունքում»,- ասաց Նարեկ սարկավագ Պետրոսյանը:
Նա նշեց, որ թե ռազմական գործողությունների ժամանակ, թե ամենուր հոգևորականն իր ժողովրդի, զինվորի կողքին է:
«Եթե տվյալ հոգևորականը նշանակված է ծառայության բանակում, ապա նա իր զինվորի կողքին, և ինչ անի իր զինվորը, եղբայրը, զավակը, նույնը պետք է անի հոգևորականը, եթե պետք է նաև ոգևորել, եթե պետք է՝ դուք ինքդ պաշտպանես»,- ասաց Նարեկ սարկավագ Պետրոսյանը:
Նշենք, որ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը մասնակցում է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացված «Ազգ-բանակ» ռազմական ցուցահանդեսին:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում աշակերտները զինտեխնիկայի կորուստն էապես նվազեցնող ռոբոտ են ստեղծել. բացահայտումներ ցուցահանդեսից
- Ապրիլյան պատերազմը շատ բան փոխեց մարդկանց մտածելակերպում. Ռազմական վարժարանի սան
- Մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը
- Բագրատ Սրբազան. Մեր զինվորները ոչ թե հայրենասեր են, այլ հայրենատեր
- Զինվորների վերաբերմունքից զգում ենք, որ հոգևորականը սպասված հյուր է. Նարեկ սարկավագ Պետրոսյան
- Հոգևորականներն՝ առաջին գծում
- Մեր բանակը խաղաղություն պաշտպանող բանակ է. Բագրատ Սրբազան
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է թշնամու գնդակից հրազենային վնասվածք ստացած հոգևորականին
- Հայր Զաքարիա. Դիվերսիայի հետևանքով վիրավորված սարկավագի վիճակը կայուն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին