Ֆրանսիայում այսօր լռության օր է
Ֆրանսիայում այսօր լռություն օր է. վաղը կայանալու են նախագահական ընտրությունները: Թեկնածուների մեծ մասն իրենց քարոզարշավն ավարտել էին դեռ ապրիլի 20-ին՝ Փարիզի կենտրոնում կրակոցներից հետո: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 11 թեկնածու:
Վեստի.ռու կայքը գրում է, որ Ֆավորիտները 4-ն են, ամենաբարձր վարկանիշն ունի Էմանուել Մակրոնը՝ 23 տոկոս: Ֆրանսիացիների ավելի քան մեկ քառորդը դեռևս չեն որոշել, թե ում են տալու իրենց ձայնը։
Ռիա նովոստին գրում է, որ ընտրողների աջակցությանը կարող են ապավինել նրանցից 6 ը՝ Էմանուել Մակրոնը, Մարին Լը Պենը, Ֆրանսուա Ֆիոնը, Ժան-Լյուկ Մելանշոնը, Բենուա Ամոնը, Նիկոլա Դյուպոն-Էնյանը:
Ամենաշատ ձայն հավաքած երկու թեկնածու կանցնեն երկրորդ փուլ, որը նշանակված է մայիսի 7-ին:
Հարակից հրապարակումներ`
- Մարին Լը Պեն. ԼՂ հարցում ցանկալի լուծումը կլինի Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին
- Ֆրանսիայի նախագահի թեկնածու. ԼՂ խնդրում չկա այլ ընտրություն, քան գտնել խաղաղ լուծում
- Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մելենշոնը գլխավորում է վարկանիշային ցուցակը