Առողջություն 12:23 22/04/2017

Ջրծաղիկը նահանջում է

2016-ին ջրծաղիկի հիվանդացության դեպքերը նախորդ տարվա համեմատ բավականին բարձր են:

«Եթե 2014 թվականի հոկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում 100 հազար բնակչի հաշվով ցուցանիշը կազմել է 97, ապա  2016-ին եղել է  170»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Ազգային վիճակագրական ծառայության հաղորդմամբ, Հայաստանում այս տարվա առաջին երկու ամիսներին գրանցվել է է ջրծաղիկի հիվանդացության  2 695 դեպք, որից   864-ը՝ փետրվարին:  Համեմատության համար նշենք, որ 2016-ի հունվար-դեկտեմբերին գրանցվել է ջրծաղիկի հիվանդացության 14 181 դեպք, միայն դեկտեմբերին՝ 2 301 դեպք:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչն ասում է, որ ցուցանիշների նման աճը, ոչ  թե հիվանդության  բռնկման արդյունք է, այլ հաշվառման համակարգի բարելավման:

«Բոլոր դեպքերն այսօր անպայման ենթարկվում են հաշվառման:  Հիվանդացության բարձրացումը պետք է բազմակողմանիորեն քննարկել, միշտ էլ  հիվանդությունը եղել է, բայց հիմա համակարգն է կատարելագործվել, յուրաքանչյուր դեպքի մասին նախարարությունը տեղեկանում է»,-ասաց նա:

Թորոսյանի խոսքով, արդեն այս տարվա երեք ամիսներին արձանագրած ցուցանիշները նույնն են,  ինչ  եղել են 2016-ի, 2015-ի առաջին երեք ամիսներին, իսկ 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 1.5 անգամ:

«Եթե համեմատելու լինեն 2016-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների և ապրիլի անցած շաբաթների ընթացքում գրանցված հիվանդացության ցուցանիշները, ապա հիվանդացությունը երեք անգամ նվազել է»,-ասաց Թորոսյանը:

ԱՆ ներկայացուցիչը չի բացառում, որ կլինեն մարդիկ, ովքեր հիվանդացության դեպքում բժշկի չեն դիմի, դա կարող է կազմել 5 տոկոս:

«Նույնիսկ այդ 5 տոկոսը հաշվի առնելով իրավիճակն այդպիսին է, այո, մենք 2016-ին ունեցել ենք հիվանդության աճ, բայց հիմա գրանցում ենք նվազում: Օրինաչափ է, հարուցիչը միշտ շրջանառում է բնության մեջ»,-ասաց նա:

Առողջապահության մասնագետը հիշեցնում է, որ ջրծաղիկը գրեթե 100 տոկոս վարակելիությամբ հիվանդություն է, նրան բնորոշ է սեզոնայնությունը, դրա դեմ որևէ պատվաստանյութ չկա, այն ախտահանում էլ չի պահանջում: Նա խորհուրդ է տալիս հիվանդանալու դեպքում անպայման դիմել բժշկին:

«Այս հիվանդությունը կա և լինելու է, սեզոնային պարբերական բարձրացումներով: Անկառավարելի է, պատվաստման ենթակա հիվանդություն չէ: Ջրծաղիկը մանկական ինֆենկցիա է, հիմնականում հիվանդանում են երեխաները, մեծահասակների մոտ այս հիվանդությունն ընթանում է բավականին բարդություններով»,-ասաց նա:

Թորոսյանը, վկայակոչելով գիտական աշխատություններն ու միջազգային գրականությունը, նշում է, որ ջրծաղիկը տալիս է ցմահ իմունիտենտ, այսինքն մեկ անգամ հիվանդանալու դեպքում երկրորդ անգամ չեն հիվանդանում: 

«Պետք է հասկանալ, դա եղել է ջրծաղի՞կ, թե այլ վարակիչ հիվանդություն: Այսօր մենք ունենք լաբորատոր լուրջ կարողություն: Մենք կարողանում ենք 24 ժամվա մեջ տարբերել՝ սա ջրծաղիկ է, թե մեկ այլ վարակիչ հիվանդություն, քանի որ վարակիչ հիվանդություններն իրենց արտահայտման ձևերն էլ են փոխել»,-բացատրեց մասնագետը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:16
Լավրով. Մոսկվան Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման հարցում ոչ մեկի կողմը չի բռնում
Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվան որևէ մեկի կողմը չի բռնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև սովորական խոսակցություն էր. Գառնիկ Դանիելյանը՝ ԱԺ միջադեպի մասին
«Ելույթներից հետո սովորական խոսակցություն էր իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև, այլ մեկնաբանություններ չեմ ուզում տալ»,- լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:43
Այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը. Newmag-ի հիմնադիր
«Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների համար սպասված նորություն․ այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը։ Մխիթարյանը...
Աղբյուր` Panorama.am
15:25
Քննարկումներ են տեղի ունենում. Ալեն Սիմոնյանը՝ Մինսկի խմբի լուծարման մասին
«Քննարկումներ են տեղի ունենում։ Դուք ինքներդ էլ շեշտեցիք, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումն է տեղի ունենալու։...
Աղբյուր` Panorama.am
15:22
Թրամփը հրահանգել է, որ ԱՄՆ-ն լքի ԱՀԿ-ն
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման առաջին օրը հրահանգել է, որ ԱՄՆ-ն դադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
Արմավիր քաղաքի Երևանյան և Թումանյան փողոցների խաչմերուկում hունվարի 20-ին, ժամը 8-ին  «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը...
Աղբյուր` Panorama.am
14:59
Նախ` եկեղեցականի շորեր հագած չի, արքեպիսկոպոս է. Գառնիկ Դանիելյանը զայրացել է
«Նախ` եկեղեցականի շորեր հագած չի, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանի և արքեպիսկոպոս Աջապահյանի մասին է խոսքը: Ամեն ինչը սկսվում էնրանից, որ դուք...
Աղբյուր` Panorama.am
14:51
Փաշինյանն ու կինը կողմ են տրանսպորտի թանկացմանը
Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը կողմ է Երևանում հանրային տրանսպորտի թանկացմանը, իսկ թանկացմանն ուղղված քննադատությունները հա...
Աղբյուր` Panorama.am
14:47
Օրենքով ամեն մարզպետ տեղակալ պետք է ունենար՝ պատասխանատու աշխարհազորի գծով, բայց 4 տարի է չկան. Գեղամ Մանուկյան
«Օրենքի նախագծերի փաթեթով  առաջարկվում աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, սահմանել նրա խնդիրները, դերը,...
Աղբյուր` Panorama.am
14:22
«Ես կարող եմ հաղթել ցանկացածին». Արման Ծառուկյանը չի բացառել, որ կմենամարտի Չենդլերի հետ
Խառը մենամարտերի ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը չի բացառել, որ իր հաջորդ մրցակիցը կլինի չեմպիոնի կոչման նախկին մրցակից ամերիկացի Մայքլ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ձեր մատը հօդս մի տնկեք. Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
«Պարոն Մանուկյան, երբ մտնում եք դահլիճ ու  ձեր գործընկերոջ ուղղությամբ ձեր ցուցամատը  վեր եք տնկում, դա ի՞նչ է...
Աղբյուր` Panorama.am
14:01
Հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 1-2 աստիճանով
Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:55
Լավրովը՝ Միրզոյանին. Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար
«Դիտարկում ենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Մենք ԵԱՏՄ-ն լքելու որևիցե միտում չունենք. Ալեն Սիմոնյան
«Այդ գործընթացը Հայաստանի ժողովրդի կամքն է, և մենք այդ  կամքը քննարկելու, քվեարկելու, որոշում ենք կայացնելու Ազգային ժողովում, դրանից...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մեկնարկել է Միրզոյան-Լավրով ընդլայնված կազմով հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
Աղբյուր` Panorama.am
13:27
Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին թողած՝ ընկել է ժողովրդի երկու կոպեկի հետևից. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է  աղբարկղ նետել հայտարարգրման մասին օրենքը։ ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Իրավական աջակցության կարիք ունենք. Լրագրող Անի Գևորգյանի ահազանգը
«NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանն հազանգում է՝ իրավական աջակցության կարիք ունեն։ Բանն այն է, որ ԱԺ նիստի...
Աղբյուր` Panorama.am
12:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ «Արցախ» ասաց, ապա ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
«Հետևում ենք դատավարությանը, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում,  բայց արձագանքելու որևէ բան չկա»,- լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բաբկեն Պիպոյան. Որքան էլ փորձեն մանիպուլացնել, ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ տրանսպորտն էականորեն թանկանում է
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տարածած տեսանյութում թոշակառուների...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում, տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես...
Աղբյուր` Panorama.am
11:38
Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}