
Ամստերդամում Ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ երթ են իրականացնում
Այսօր Ամստերդամում Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունները բողոքի քայլարշավ և ցույց են կազմակերպում ՝ Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ:
«Նիդերլանդական օրագիր»-ի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ, այն նախատեսված է սկսել Ամստերդամի սրտից՝ Ստոպերա հրապարակից: Այստեղ տեղակայված են մի քանի հանրահայտ թանգարաններ:
Նախատեսվում է, որ բողոքի երթի մասնակիցները քայլարշավով շարժվելու են մի քանի կենտրոնական փողոցներով, այնուհետև մեկ րոպե հարգանքի տուրքից հետո հանրահավաք կկազմակերպեն:
Ելույթներով հանդես կգան թուրքական, քրդական , ասորական և այլ համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ և հոլանդացի քաղաքական և մշակութային գործիչներ: