Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել նախագահին և Կոնգրեսին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախաշեմին կոչ է արել Կոնգրեսին ու ԱՄՆ նախագահի վարչակազմին՝ պաշտոնապես ճանաչել դարասկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները: Այս մասին տեղեկանում ենք Բրեդ Շերմանի պաշտոնական կայքից:
«Հիասթափված եմ, որ ո՛չ Կոնգրեսը, ո՛չ երկրի նախագահն ինչպես հարկն է չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության հերքումը ցեղասպանության վերջին գործողությունն է ու դեպի հաջորդ ցեղասպանություն տանող առաջին քայլը: Մեր պարտքն է հարգել այդ սարսափելի դեպքին զոհ գնացածների հիշատակն ու պատվել նրանց ապրող հետնորդներին՝ երաշխավորելով, որ ապագայում նման բան չի կրկնվի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին